ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում. Կարեն Վրթանեսյան

Շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում. Կարեն Վրթանեսյան
09.08.2022 | 07:27

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի 2014 թվականի օգոստոսի գրառումները, որոնց սքրինշոթերը գիշերը հրապարակեցի, միանշանակ վկայում են. Նիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ խաղաղությունն անհնարին է թշնամու առաջ կզելով, անընդհատ զիջելով, բանակը զինաթափելով, շատ լավ գիտեն, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է։


Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլն ու իր խմբակը բնավ էլ ապուշների և ապիկարների, ուտոպիստական ձախական գաղափարախոսությունների տակ մնացած հարիֆների կույտ չէ։
Շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում։
Բայց մենք (ճնշող մեծամասնությունը) շարունակում ենք անվանել նրան վարչապետ, իսկ պետությունը զավթած իր բանդան էլ՝ ՀՀ իշխանություն։ Շարունակում ենք ակնկալել Հայաստանի շահերից բխող ինչ-ինչ քայլեր։

Դիտվել է՝ 10834

Մեկնաբանություններ